Աստղային կյանք

Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երկրորդ երեխային է սպասում, հայտնում է Lenta.ru–ն` հղում անելով Huffington Post–ին։ 

«Հենց նոր ստացա արյան անալիզի պատասխանները, ես հղի եմ», – «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի–շոուի հերթական սերիայի ծանուցման ժամանակ ասել է Քիմը քրոջը` Քլոեին։ 

34–ամյա Քարդաշյանն ու նրա ամուսինը` 37–ամյա Քանյե Ուեսթը, առայժմ մեկ դուստր ունեն, անունը` Նորթ։ Աղջիկը ծնվել է 2013թ.–ի հունիսին։ 

Քարդաշյանն ու Ուեսթն ամուսնացել են անցած տարվա մայիսին Իտալիայում, և այդ ժամանակից ի վեր նրանք չէին թաքցնում ընտանիքն ընդլայնելու ծրագրերը, գրում է Huffington Post–ը։ 

2015թ.–ի ապրիլին Քարդաշյանն ամուսնու և քրոջ հետ այցելել էր Երևան, որտեղ այդ ժամանակահատվածում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումներ էին անցկացվում։ Երևանում Քարդաշյանը հանդիպում էր ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հայաստանից նա մեկնել էր Իսրայել և Երուսաղեմի հայկական եկեղեցում մկրտել դստերը։ -0-

https://www.youtube.com/watch?v=Tl2ZbN3_SK4&nbsp