Աստղային կյանք

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայաստանում գտնվելու ժամանակ հետաքրքրվել է հայ պոետների բանաստեղծությունների անգլերեն թարգմանությամբ, հինգշաբթի գրում է «Հրապարակ» թերթը։ 

Թերթի ունեցած աղբյուրների փոխանցմամբ, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը օրերս Քարդաշյանին է ուղարկել Սամվել Մկրտչյանի «Հայ պոեզիայի ընտրանի» գիրքը։ 

Գիրքը ներառում է Նարեկացու, Քուչակի, Մաշտոցի տաղերից մինչև մեր օրերը` Արմեն Շեկոյանի, Հակոբ Մովսեսի բանաստեղծությունները։ -0-