Աստղային կյանք

Երկրորդ երեխայի ծննդին սպասող Քիմ Քարդաշյանը քույրերի և մոր հետ մեկնել է Սեն Բարտ կղզի։ Այս մասին հայտնում է Cosmo.ru–ն։ 

Ռեփեր Քանյե Ուեսթի 34–ամյա կինը շատ լավ ժամանակ է անցկացնում, ընդունում է արևային լոգանքներ և լողում Կարիբյան ծովի փիրուզագույն ջրերում։ 

Հանգստավայրում նրան ուղեկցում են մայրիկը` Քրիսը, դուստրը` Նորթն ու քույրերը` Քորթնին, Քայլին, Քլոեն և Քենդալը։ 

Հայտնի է, որ Քարդաշյան ընտանիքն իր հանգիստը սկսել է շոփինգով, ինչից հետո  նրանք գնացել են լողափ։ 

Փոքր–ինչ զվարճալի է, բայց ընտանիքի բոլոր անդամներն ասես պայմանավորված լինեն, նրանք ոչ թե գունավոր ու սեքսուալ լողազգեստներ են հագել, այլ` սև ու փակ լողազգեստներ։ -0-