Աստղային կյանք

41–ամյա թոփ մոդել Քեյթ Մսսն ու 46–ամյա երաժիշտ Ջեյմի Հինսը, ովքեր ամուսնացել էին 2011 թ.–ին, չեն հանդիպել արդեն մի քանի շաբաթ, հաղորդում է Dni.ru–ն։ 

Երկարատև բաժանման պատճառը շատ մեծ վեճն է։ Սիրահարներն ավելի վաղ ևս սկանդալներ էին ունենում, սակայն բավականին արագ հաշտվում էին։ Իսկ հիմա, զույգի ընկերների կարծիքով, ամեն ինչ կարող է ավարտվել ամուսնալուծությամբ։ 

Ամուսինները մեծ վեճ են ունեցել այն բանի պատճառով, որ Հինսը մտերիմ է մի ընտանեկան զույգի հետ, որն ընդհանրապես չի հավանում Մոսին։ Իբր Քեյթը տանել չի կարող Բրիտանիայում հայտնի, բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ Լեդի Մերի Չարթերիսին ու նրա ամուսնուն`Ռոբբի Ֆուրզեին։

Իսկ Ջեյմին ուշադրություն չի դարձրել իր սկանդալներով հայտնի կնոջ բոլոր առարկություններին ու շարունակել է հանդիպել ընկերների հետ։ Հավանաբար, ընտանեկան զույգի հետ հաճախակի հանդիպումների պատճառով երաժիշտը սկսել է քիչ ուշադրություն դարձրել իր կնոջը, ինչը նա չի կարողացել ներել։ 

«Քեյթի և Ջեյմիի հարաբերությունների հետ կապված վիճակն այնքան աղետալի է, որ նրանք անգամ խուսափում են այն միջոցառումներից, որտեղ կարող են պատահաբար հանդիպել։ Նրանք նախկինում ևս շատ էին վիճում, հատկապես խանդի հողի վրա, սակայն հիմա ամեն ինչ շատ ավելի վատ է։ Երկուսն էլ զբաղված են իրենց գործերով և երկուսն էլ անտարբեր են այն հարցում, թե ինչ է տեղի ունենում մյուսի կյանքում»,– նշել է իրազեկ աղբյուրը։ 

Նաև լուրեր են շրջանառվում, որ բուռն խառնվածք ունեցող Մոսը շատ է զայրացել այն պատճառով, որ Հինսը չի մասնակցել Սեդի Ֆրոսթի 50–ամյակին նվիրված տոնակատարությանը, ով Քեյթի և Ջուդ Լոուի նախկին կնոջ մտերիմ ընկերուհին է։ Թոփ մոդելի կարծիքով` երաժիշտը պարզապես ծուլացել է ԱՄՆ–ից մեկնել Լոնդոն` երեկույթին մասնակցելու համար։ -0-