Աստղային կյանք

Արքայազն Ուիլյամի հետ նշանադրության ժամանակ Քեյթ Միդլթոնի հագած նրբագեղ կապույտ զգեստը կարելի է ձեռք բերել առցանց խանութներում և բուտիկներում, գրում է Hellomagazine.com–ը։

2010թ.–ին Սուրբ Ջեյմսի պալատում ԶԼՄ–ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Քեյթի հագին Issa London ապրանքանիշի մուգ կապույտ զգեստ էր։ Եվ հենց այդ օրը արքայազնը և Քեմբրիջի ապագա դքսուհին հայտարարեցին իրենց հարսանիքի մասին։

Ինչպես գրում է հրատարակությունը, այդ թագավորական զգեստը, որով Քեյթը հիասքանչ տեսք ուներ, այժմ կարելի է ձեռք բերել Harvey Nichols խանութում 575 ֆունտ ստեռլինգով։

Issa London բրիտանական ապրանքանիշն ուրախացրել է բոլոր աղջիկներին և նրանց արքայադուստր զգալու հնարավորություն նվիրել` լեգենդար զգեստը վերաթողարկելով վաճառքի համար։ -0-