Աստղային կյանք

Ամերիկացի մոդել և Քիմ Քարդաշյանի խորթ քույր 19-ամյա Քենդալ Ջենների հանրաճանաչությունը սոցցանցերում օրեցօր ավելի է աճում։ Օրեր առաջ Քենդալին հաջողվել է Instagram-ում գերազանցել է Քիմ Քարդաշյանի ռեկորդը` նրա նկարներից մեկը հավաքել է 2.6 մլն լայք, հայտնում է Glamour.ru–ն։

Լուսանկարում, որը հրապարակվել էր դեռևս 2015 թվականի մայիսին, Քենդալ Ջենները սպիտակ զգեստով պառկած է հատակին։ Մոդելի մազերը սրտանման փռված են հատակին։

Իր հաջողությամբ Քենդալ Ջենները կիսվել է թվիթերի իր բաժանորդների հետ։ «Ստացե′ք, Քի′մ և Քանյե′», – մակագրել է նա նորության վերահրապարակումը։

Քիմ Քարդաշյանի նկարը, որը մինչև այսօր համարվում էր Instagram-ի ամենահայտնի կադրը, արվել էր նրա և ռեփեր Քանյե Ուեսթի հարսանյաց հանդեսի ժամանակ 2014 թվականի մայիսի 24-ին Ֆլորենցիայում։ Լուսանկարում պատկերված է հարս ու փեսայի համբույրի պահը, և այն սոցցանցում հավաքել է ավելի քան 2.4 մլն լայք։ -0-