Աստղային կյանք

Քեմերոն Դիասը վերջապես համաձայնել է ամուսնանալ… Անհավատալի է, բայց նրա ընկեր, ռոք երաժիշտ Բենջի Մեդդենին հաջողվել է ի վերջո ստանալ աստղի համաձայնությունը` կատարելու այդ պատասխանատու քայլը։ Հարսանիքը նախատեսված է հաջորդ տարեսկզբին, սակայն հստակ օրը դեռ գաղտնի է պահվում։ Այդ մասին գրում է Cosmo.ru-ն։

Թե ինչպես Քեմերոնի փեսացուին` Good Charlotte խմբի կիթառահարին, հաջողվեց նրա մատն անցկացնել մատանին, որն այժմ հոլիվուդյան աստղը կրում է ի նշան այն բանի, որ նշանված է, անհայտ է։ 42-ամյա Դիասը նախկինում երբեք ամուսնացած չի եղել և շատ թերահավատորեն էր վերաբերվում ամուսնությանը, թեև որոշ ժամանակ համարվում էր Ջարեդ Լետոյի հարսնացուն։ Բացի այդ, դերասանուհին երբեք չի ցանկացել երեխա ունենալ։ 

«Կարծում եմ, որ շատերն ամուսնացած են այդ մարդկանց հետ, որոնց այլևս չեն սիրում։ Չեմ ցանկանում ամուսնանալ ինչ–որ մեկի հետ, ումից հետո ստիպված կլինեմ բաժանվել։ Մենք պարզապես բաժանվում ենք և հանգիստ շարունակում ենք ապրել», – բացատրել է իր դիրքորոշումը Քեմերոնը։ 

Միաժամանակ «Դիմակ» և «Վանիլային երկինք» ֆիլմերի աստղը երբեք երկրպագուների պակաս չի ունեցել, տարբեր տարիներին նա հանդիպել է դերասան Մեթ Դիլոնի, երգիչ Ջասթին Թիմբերլեյքի և բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ։ –0–