Աստղային կյանք

Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթը գաղտնի են պահում շաբաթ օրը ծնված իրենց նորածին դստեր անունը, հաղորդում է Ntv.ru–ն։ 

Այս մասին հայտարարել են Քենսինգթոնի պալատից` նշելով, որ արքայազն ու նրա կինը շնորհակալ են աշխարհի բոլոր անկյուններից ստացած շնորհավորանքների համար։ 

Եվ այսպես, լարվածությունը չի թուլանում։ Մեծ Բրիտանիայի բնակիչները շարունակում են գուշակել, թե ինչ անուն կունենա փոքրիկ արքայադուստրը։ 

Նշենք, որ երկու տարի առաջ, երբ ծնվել էր Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի առաջնեկը, նրանք երեխայի անունը հայտարարել էին փոքրիկի ծնվելուց մեկ օր անց` Ջորջ Ալեքսանդր Լուի։ -0-