Աստղային կյանք

Լրագրողները նկատել են, թե ինչպես են երգչուհի Քայլի Մինոուգն ու Coldplay խմբի մեներգիչ Քրիս Մարտինը ռոմանտիկ ժամադրություն անցկացնում, հայտնում է Cosmo.ru–ն։ 

Բրիտանացի Մարտինն ու ավստրալուհի Մինոուգը երկար ժամանակ մտերիմ ընկերներ էին, իսկ հիմա, ամենայն հավանականությամբ, նրանց հարաբերություններն այլ երանգ են ստացել։ Լրագրողները զույգին նկատել են մի քանի օր առաջ, երբ Լոնդոնում Մինոուգի համերգից հետո զույգը զբոսնելիս է եղել Հայդ–պարկում։ 

Ականատեսները պատմում են, որ Մինոուգն ու Մարտինը քնքշորեն սեղմվել էին միմյանց։ Միայն ժամանակը ցույց կտա` նրանց ընկերությունը վերածվել է քնքուշ զգացմունքի, թե ոչ։  

Հարկ է նշել, որ Քրիս Մարտինը տասը տարի ամուսնացած է եղել դերասանուհի Գվինեթ Փելթրոուհի հետ։ Այժմ նրանք դաստիարակում են երկու երեխաներին` դստերը` Էփլին, և որդուն` Մոզեսին։ Գվինեթ Փելթրոուից բաժանվելուց հետո Մարտինը որոշ ժամանակ սիրահետում էր դերասանուհի Ջեննիֆեր Լոուրենսին։ -0-