Աստղային կյանք

Քարդաշյան–Ջեններ քույրերից ամենակրտսերը` Քայլին, հղի է, հաղորդում են արևմտյան ԶԼՄ–ները` հղում անելով ինսայդերներին։

Աղջիկը, ով վերջերս է չափահաս դարձել, գտնվում է հղիության երկրորդ ամսում։ Երեխայի հայրը նրա զուգընկեր ռեփեր Tyga–ն է, հաղորդում է Starslife.ru–ն։

«Քայլին արդեն երկու ամիս հղի է և շատ է ցանկանում մայր դառնալ։ Երբ նա այդ մասին ասել է Tyga–ին, ապա նա սկզբից չի կարողացել հավատալ և կարծել է, որ նա կատակում է։ Երբ նա ցույց է տվել նրան հղիության դրական թեստը, Tyga–ի ծիծաղն արդեն չի եկել»,– պատմեց ինսայդերը։

Այնուամենայնիվ, երիտասարդ զույգի ուրախությունը չեն կիսում աղջկա հարազատները։ Նրանք կարծում են, որ նա չափազանց երիտասարդ է, որպեսզի մայրանա և երիտասարդությունը թողնի մանկական տակդիրների տակ։

Քեյթլին Ջենները, իմանալով, որ պապիկ/տատիկ է դառնալու, արտասվել է։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ հայտնի է դարձել, որ Քայլին չափահասությունից հետո մեծերի համար ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ է ստացել։ Այսպես, մի ֆիլմում նկարվելու հոնորարը հասնում է 10 մլն դոլարի։ -0-