Աստղային կյանք

Ինչպես նշում են ամերիկյան պարբերականները, Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը «հոգնել են միմյանց եսասիրությունից և մտադիր են մարդկության պատմության մեջ ամենաաղմկոտ ամուսնալուծությունը կազմակերպել», հաղորդում է Woman.ru–ն։

Ասում են, որ ռեալիթի–շոուի աստղն արդեն դիմել է Լոս Անջելեսի լավագույն փաստաբաններին, որպեսզի կարողանա դառնալ մեկուկես տարեկան Նորթի խնամակալը։

Այս տարի Գոհության օրը Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը միասին չեն անցկացրել։ Ասում են` հեռուստաաստղի չափազանց բաց զգեստի պատճառով հերթական վեճից հետո ռեփերը շրխկացրել է Բեյլ–Էյրի կալվածքի դուռը և մեկնել  Փարիզ։ Քիմն ավելի քան ծայրահեղ պատասխան քայլ է ձեռնարկել` օրեր առաջ նրան տեսել են ամուսնալուծության գործերով զբաղվող լավագույն փաստաբաններից մեկի` Մարկ Ուոթսոնի լոսանջելեսյան գրասենյակում։ 

«Քիմի համար վերջին կաթիլ է դարձել Քանյեի փոխված կարծիքը Paper ամսագրում իր սկանդալային ֆոտոսեսիայի վերաբերյալ, որի մասին մինչ օրս չեն կարողանում մոռանալ Քիմի երկրպագուները։ Ուեսթը դադարել է նրան աջակցել և հաճոյախոսել, իսկ Քարդաշյանն իրեն նրա հետ միշտ զգացել է «ինչպես ամուր թիկունքում, սիրված և ցանկալի»,– զույգին ճանաչող աղբյուրներից մեկը պատմել է ամերիկյան In Touch կայքին։ 

Արդյունքում In Touch ամսագրի տեղեկացմամբ, Ուեսթն առաջինն է կնոջն ապահարզանի փաստաթղթեր ներկայացրել նրա ողջ ընտանիքի ներկայությամբ, ինչն ավելի է նվաստացրել աստղին։ Քանյեն իբր հայտնել է Քիմին և նրա մորը` Կրիս Ջեներին, որ ամբողջովին կվերցնի իրենց դստեր նկատմամբ խնամքի իրավունքը և իր հետ կտանի Փարիզ։ Բայց հեռուստաաստղը չի հանձնվի` նա պատրաստվում է «մարդկության պատմության ամենաաղմկոտ ամուսնալուծությունը» հարսանիքից 190 օր հետո (հիշեցնենք, որ Քիմի երկրորդ ամուսնությունը բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ տևել էր երկու ամսից մի փոքր ավելի)։ -0-