Աստղային կյանք

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատմել է բոլոր այն դժվարությունների մասին, որոնց բախվել է երկրորդ անգամ հղիանալու ժամանակ։ C Magazine–ին տված հարցազրույցում նա ասել է, որ հնարավոր է` ծննդաբերությունից հետո դիմի հիստերեկտոմիայի (արգանդի վիրահատական հեռացում)։ Այս մասին գրում է Lenta.ru–ն։

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի աստղն իր առողջական խնդիրների մասին պատմել է` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես են ամուսինները որոշել երկրորդ երեխան ունենալ։ «Երկար ճանապարհ էր։ Ես ամեն օր առավոտյան ժամը 5–ին բժշկի էի գնում Բևեռլի Հիլզ»,– ասել է Քարդաշյանը և ավելացրել, որ երկրորդ հղիությունից առաջ արգանդի երկու փոքր վիրահատություն է ունեցել։

Նա ասել է, որ բժիշկների կարծիքով` ծննդաբերությունից հետո ստիպված կլինի հեռացնել արգանդը։ Նա նշել է, որ դա իրեն մի փոքր վախեցնում է։

Քարդաշյանի երկրորդ հղիության մասին լուրը տարածվել է 2015թ.–ի գարնան վերջին։ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն այդ լուրը հաստատել էին ամռան սկզբին։ Միաժամանակ խոսվում էր այն մասին, թե Քարդաշյանն իբր հիվանդ է, այդ պատճառով էլ նրա քաշն ավելացել է։

Աստղային զույգի առաջին համատեղ երեխան ծնվել է 2013թ.–ի հունիսի 15–ին, աղջկան անվանել են Նորթ Ուեսթ (North West, Հյուսիս–Արևմուտք)։ Քիմն ու Քանյեն այժմ տղայի են սպասում, որին ամենայն հավանականությամբ կկոչեն Իսթոն (Արևելք)։ -0-