Աստղային կյանք

Աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը սիրելի կնոջը` ամերիկյան բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ Քիմ Քարդաշյանին, մի շարք անակնկալներ է մատուցել Մայրերի օրվա կապակցությամբ։ Քիմն իր տպավորությունները ներկայացրել է Facebook–ի իր էջում։ 

«Բրազիլիայում մտա իմ համարը և տեսա, որ իմ զարմանալիորեն հոգատար ամուսինն ինձ ապշեցուցիչ նվեր է մատուցել` համարս լցնելով հազարավոր վարդերով Մայրերի օրվա կապակցությամբ։ Շատ տխուր եմ, որ այսօր այդքան հեռու եմ գտնվում նրանից, սակայն երջանիկ եմ, որ մենք երեկ նշեցինք այդ օրը։ Շատ եմ սիրում քեզ և Նորթին», – գրել է Քարդաշյանը։

Իսկ նախօրեին Սան Պաուլոյի ռեստորաններից մեկում բոլոր մատուցողները Քիմին ուտելիքը մատուցում էին «Սա պարոն Ուեսթից` աշխարհի լավագույն մայրիկին» բառերով։  

«Ամուսինս աշխարհի լավագույն ամուսինն է», – նշել է Քիմը։ 

Մայրերի օրը միջազգային տոն է։ Այդ օրն ընդունված է շնորհավորել մայրերին և հղի կանանց` ի տարբերություն Կանանց միջազգային օրից, երբ շնորհավորանքներ են ընդունում գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչները։ Տարբեր երկրներում այդ օրը նշվում է տարբեր օրերի։ Հիմնականում աշխարհում Մայրերի օրը նշվում է մայիսի երկրորդ կիրակի օրը։ –0–