Աստղային կյանք

Տևական ժամանակ պտտվող խոսակցություններն այն մասին, թե ռեփերը որոշել է ավարտել երաժշտական կարիերան և զբաղվել հագուստի դիզայնով, կարծես թե դադարում են պարզապես խոսակցություններ լինել, հաղորդում է Cosmo.ru–ն։

Մինչ Քիմ Քարդաշյանը գրոհում է նորաձևության ամսագրերի շապիկները, ամուսինն էլ նպատակաուղղված գրավում է հենց նորաձևության աշխարհը։ Հայտնի է դարձել, որ Քանյե Ուեսթն ու «Adidas»–ը համատեղ հավաքածու կներկայացնեն Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակում։ Քանյեին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացրել է նաև, որ միջոցառումը նախատեսված է փետրվարի 12–ին։ Այլ մանրամասներ դեռ չեն նշվում։

Հիշեցնենք, որ 2011թ.–ին Փարիզում անցկացված Նորաձևության շաբաթվա ընթացքում ռեփերն արդեն ներկայացրել էր սեփական ապրանքանիշի հագուստը, սակայն մեկ տարի անց նա կասեցնել էր իր այդ նախաձեռնությունը` պատճառաբանելով, թե ժամանակը չի բավականացնում։ Նախորդ տարվա վերջին Ուեսթը հայտարարել է, որ կրկին նախատեսում է լրջորեն զբաղվել հագուստի դիզայնով, և ահա մենք տեսնում ենք, որ դրանք պարզապես խոսքեր չէին։ -0-