Աստղային կյանք

Կարծես թե Ջեննիֆեր Գարներից և Բեն Աֆֆլեքից հետո շուտով կամուսնալուծվի Հոլիվուդի ևս մեկ զույգ` Ջուլիա Ռոբերթսը և Դենիել Մոդերը։ OK! Magazine տաբլոիդը հաղորդել է, որ դերասանուհին և ռեժիսորը որոշել են բաժանվել 13 տարվա ամուսնությունից հետո։

Հրատարակության տեղեկատվության համաձայն` ամուսինների հարաբերությունները վատացել են 2015թ.–ի սկզբին Ջուլիայի մոր մահից հետո։ Նույնիսկ աստղի երկրպագուները նշել են, որ վերջին ժամանակները նա ավելի հաճախ է սկսել մենակ երևալ հասարակության մեջ, հաղորդում է Cosmo.ru–ն։

Իր ամուսնությունը փրկելու համար Ռոբերթսը դիմել է ընտանեկան հոգեբանի, բայց դատելով ամեն ինչից` մասնագետին չի հաջողվել օգնել դերասանուհուն և նրա ամուսնուն ընտանիքը պահպանելու գործում։

Ըստ լուրերի` զույգը մինչև հիմա պաշտոնապես չի ձևակերպել ամուսնալուծությունը երեք երեխաների պատճառով. Դենիել Մոդերը մտավախություն ունի, որ կինը կարող է պահանջել դատարանում երեխաների լիակատար խնամակալությունը, և ինքը չի կարող տեսնել նրանց։ -0-