Աստղային կյանք

Բրիտանացի 41-ամյա դերասան Ջուդ Լոուն սպասում է իր հինգերորդ երեխայի ծննդին` իր նախկին ընկերուհի, 23-ամյա երգչուհի Քեթրին Հարդինգից, հաղորդում է Woman.ru-ն:

Տեղեկությունը հաստատել է դերասանի պաշտոնական ներկայացուցիչը:

Ջուդ Լոուն արդեն մի քանի տարի չունի մշտական և լուրջ հարաբերություններ, ինչը, այնուամենայնիվ, չի խանգարում դերասանին երեխաներ ունենալ:

«Ջուդ Լոուի և Քեթրին Հարդինգի երեխան կծնվի հաջորդ տարվա գարնանը: Թեև նրանք արդեն միասին չեն, բայց միասին սրտանց հոգ են տանելու երեխային: Նրանք որոշել են, որ դա իրենց անձնական գործն է, այնպես որ որևէ հայտարարություն չի լինելու: Խնդրում ենք հարգել երկու կողմերի, ինչպես նաև նրանց ընտանիքների անձնական կյանքը»,- ասել է Լոուի ներկայացուցիչը People տաբլոիդին:

Հիշեցնենք, որ Ջուդ Լոուն երեք երեխա ունի նախկին կնոջից` դերասանուհի Սեթի Ֆրոսթից` 18-ամյա Ռաֆերտին, 12-ամյա որդի Ռուդին ու դուստր Իրիսը, ով այս ամիս կդառնա 14 տարեկան: 2009 թվականի սեպտեմբերի 22-ին Լոուն Սոֆիա անունով աղջիկ է ունեցել դերասանուհի և մոդել Սամանթա Բերքից, ում հետ կարճատև սիրավեպ է ունեցել Լոնդոնում «Շերլոք Հոլմս» ֆիլմի նկարահանումների ժամանակ: -0-