Աստղային կյանք

42-ամյա Ջուդ Լոուն կրկին հայրիկ է դարձել: Բրիտանացի դերասանի նախկին ընկերուհին՝ երգչուհի Քեթրին Հարդինգը, ով փոքր է Լոուից 18 տարով, աղջիկ է լույս աշխարհ բերել, հաղորդում է Woman.ru-ն:

Ջուդ Լոուն և երգչուհի Քեթրին Հարդինգը (բեմական անունը` Cat Cavelli) հանդիպել են ընդամենը երկու ամիս, սակայն այժմ նախկին սիրահարների կյանքում հայտնվել է մեկը, ով կկապի նրանց ամբողջ կյանքի ընթացքում: Դերասանի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ զույգը աղջիկ է ունեցել, և նրանք անչափ երջանիկ են: 

Թեև Լոուն և Հարդինգը արդեն վաղուց միասին չեն, այնուհանդերձ նրանք պատրաստվում են երեխային համատեղ մեծացնել: Հայտնի դերասանն իր վրա է վերցրել մոր և երեխայի ֆինանսական հոգսերը, և աղջիկը վերջերս տեղափոխվել է Լոնդոնի լավագույն թաղամասում գտնվող նոր առանձնատուն, որը մոտ է գտնվում Ջուդի տանը:

Հիշեցնենք, որ Ջուդ Լոուն չորս երեխա ունի՝ երկու որդի և մեկ աղջիկ նախկին կնոջից՝ Սեդի Ֆրոսթից (18-ամյա Ռաֆերտին, 12-ամյա Ռուդին և 14-ամյա Այրիսը), և 5 տարեկան աղջիկ՝ Սոֆին, ով ծնվել է ամերիկացի մոդել Սամանտա Բերկի հետ ունեցած կարճատև սիրավեպի արդյունքում: -0-