Աստղային կյանք

Ջորջ Քլունիի տիկին Ամալ Ալամուդինի հղիության մասին լուրերը հայտնվեցին զույգի հարսանիքից անմիջապես հետո, որը կայացել էր սեպտեմբերին։ Բայց այժմ նման ենթադրության համար ծանրակշիռ հիմքեր կան. այն մասին, որ Ամալը մայրիկ է դառնալու, լրագրողներին պատմել է ընտանիքի մտերիմ ընկերը, հաղորդում է Cosmo.ru–ն։

Այդ իրազեկ աղբյուրի խոսքով` զույգը երազում է հնարավորինս շուտ ժառանգ ունենալ։ Եվ իսկապես` հետաձգել չարժե. չէ՞ որ Ամալն արդեն 36 տարեկան է, և 53–ամյա Ջորջն էլ նույնպես հասունացել է հայր դառնալու համար։ Նույնիսկ տարօրինակ է, որ այդքան վառ դերասանը մինչ օրս երեխա չուներ։ 

Եվ ահա վերջապես հայտնի դարձավ, որ Ամալը պատրաստ է ուրախացնել ամուսնուն, և բավականին շուտ. զույգի ընկերոջ խոսքով` երիտասարդ կինը հղիացավ հարսանիքից հետո` Սեյշելյան կղզիներում մեղրամսի ժամանակ։ Իսկ դա նշանակում է, որ երեխայի ծննդին արժե սպասել բավականին շուտ, հնարավոր է, որ կես տարուց աշխարհը կիմանա, որ լույս աշխարհ է եկել Քլունի ընտանիքի նոր անդամը։ 

«Նրանք շատ են ուզում ծնող դառնալ։ Նրանց համար դա լավագույն հարսանեկան նվերն է,– պատմել է լրագրողներին աղբյուրը։ – Ամեն ինչ այնքան արագ կատարվեց։ Ամալը շատ ոգևորված է»։ -0-