Աստղային կյանք

Ջորջ Քլունիի և Ամալ Ալամուդինի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, որքան թվում էր սկզբում։

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ Քլունիին դուր չի եկել, թե ինչպես է Ամալն իրեն պահել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ, այսինքն բավարար ուշադրություն չի հատկացրել ամուսնուն։ Քլունիին նյարդայնացրել է նաև նրա անբարյացակամ վերաբերմունքը իր հոլիվուդյան ընկերների նկատմամբ։

Ինչպես հայտնում են ընտանիքին քաջածանոթ աղբյուրները, Ամալն իր հերթին համարում է, որ Քլունին էլ իր նկատմամբ բավարար ուշադիր չի եղել իր ծննդյան օրը, որը նրանք նշել են փետրվարի 3-ին։

«Ամալը բարկացել է։ Նրանց մեջ վեճ է ծագել,– գրում է «In Touch Weekly»։–Երիտասարդ կինը չի կարողացել հավատալ, որ Քլունին այդ օրը կաշխատի և իր հետ չի անցկացնի»։

Խնդիրներ են առաջացրել նաև մի շարք այլ հանգամանքներ` այն, որ Քլունին այդպես էլ չի տեղափոխվել Լոնդոն, թեև խոստացել էր, սկսել է օգտվել արագ սննդի կետերից, ինչպես նաև շարունակում է մասնակցել տղամարդկանց հավաքույթներին։

«Ջորջն ու Ամալը կարծում էին, թե ներդաշնակ զույգ կլինեն, սակայն հիմա նրանք սկսել են հասկանալ, որ տարբեր մարդիկ են։ Ակնհայտ է, որ նրանց ամուսնությունը սպառնալիքի տակ է»,– գրում է թերթը։-0-