Աստղային կյանք

Ջորջ Քլունին իսկապես թագավորական նվեր է մատուցել իր երիտասարդ կնոջը` Ամալ Ալամուդինին, հաղորդում է Starhit.ru-ն:

Հոլիվուդյան դերասանը հին առանձնատուն է գնել Մեծ Բրիտանիայում: 36-ամյա Ամալը հաճախ է աշխատում Լոնդոնում, այնպես որ զարմանալի չէ, որ ամուսինները որոշել են տուն գնել Բրիտանիայում:

Զույգի առաջին ընտանեկան «բույնը» գտնվում է Ամալի իրավաբանական գրասենյակից մոտ 80 կմ հեռավորության վրա` Լոնդոնի կենտրոնում` Օքսֆորդշիր կալվածքում: Ինչպես տեղեկացրել է իրազեկ աղբյուրը, առանձնատունը պարզապես երազանքի վայր է մարդու իրավունքների հարցերով զբաղվող գլամուր փաստաբանի համար: «Նա ընտրություն էր կատարում Օքսֆորդշիրի և Քենթի միջև, սակայն վերջում ընտրեց Օքսֆորդշիրը, քանի որ այնտեղ իրեն զգում է ինչպես տանը»: Կալվածքն ունի հսկայական սփա-համալիր, մասնավոր կինոթատրոն: Բացի այդ, կալվածքի տարածքում կա երկու քոթեջ, որոնք հարմար են Ջորջի և Ամալի ընկերների համար:

Եվ, ամենագլխավորը, առանձնատունը գտնվում է Հայքլեր պալատի մոտակայքում, որը սովորաբար Դաունթոն աբբայության դեր է կատարում համանուն հայտնի սերիալում:

Քլունին ունի ևս մի քանի տներ ողջ աշխարհում: Նրա հիմնական տունը գտնվում է Լոս Անջելեսում, որն ունի 683 քառակուսի մետր մակերես, նա նաև շքեղ վիլլա ունի Իտալիայի Կոմո լճի մոտ: Իսկ Մեքսիկայի Լոս Կաբոս հանգստյան գոտում գտնվող Քլունիի տունը գտնվում է նրա ընկերներ Սինդի Քրոուֆորդի և Ռենդի Հերբերի առանձնատների կողքին:-0-