Աստղային կյանք

Հոլիվուդյան կինոաստղ Ջորջ Քլունին հայտարարել է, որ բրիտանացի փաստաբան Ամալ Ալամուդինի հետ իր հարսանիքը տեղի կունենա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Վենետիկում, երկուշաբթի հաղորդում է The Telegraph թերթը: 

Առաջիկա հարսանիքի մասին Քլունին հայտարարել է կիրակի Ֆլորենցիայում կազմակերպված բարեգործական երեկոյի ժամանակ: Ինչպես հաղորդում է հրատարակությունը, սկզբում 53-ամյա ամերիկացի դերասանը ցանկացել է հարսանեկան արարողությունը կազմակերպել Կոմո գետի (Իտալիա) ափին գտնվող իր առանձնատանը, սակայն հետո որոշել է, որ այդ վայրը չափազանց հայտնի է և գաղտնիություն չի ապահովի, այդ պատճառով նա ընտրել է Վենետիկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ Daily Mail թերթը տեղեկացրել էր, որ Քլունին սկսել է սիրահետել Ալամուդինին նախորդ տարվա սեպտեմբերին, այդ պատճառով հարսանիքը տեղի կունենա նրանց ծանոթության մեկամյակին: Ապրիլի վերջին People տաբլոիդը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Քլունին նշանվել է բրիտանացի փաստաբան Ամալ Ալամուդինի հետ, ով Ջուլիան Ասանժի փաստաբանական խորհրդատուն է: Քլունիի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ չի մեկնաբանում դերասանի անձնական կյանքը, սակայն ավելի ուշ ընկերությունը, որտեղ աշխատում է Ալամուդինը, հաստատել է սիրահար զույգի նշանադրության փաստը: 

ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Քլունին և Ալամուդինը սկսել են հանդիպել նախորդ տարվա հոկտեմբերին: Երկու անգամ «Օսկար» մրցանակի արժանացած Քլունին ամուսնացած է եղել մեկ անգամ, սակայն 1993 թ.-ին ամուսնալուծությունից հետո նա մնում էր Հոլիվուդի ամենահայտնի ամուրին: Միաժամանակ բազմաթիվ հարցազրույցներում Քլունին հայտարարում էր, որ այլևս երբեք չի ամուսնանա: -0-