Աստղային կյանք

Ջոննի Դեփին դատ է սպառնում Ավստրալիայի տարածք երկու շուն անցկացնելու համար, հաղորդում է Cosmo.ru–ն։

Ամսվա սկզբին դերասանը խախտել է կարանտինի մասին խիստ օրենքը` մասնավոր ինքնաթիռով Ավստրալիայի տարածքում վայրէջք կատարելիս, որում եղել են նրա երկու յորքշիրյան տերիերները։ Իշխանություններին ոչ ոք չի հայտնել երկրի տարածքում շների ներկայության մասին։ 

Երբ հանցագործությունը բացահայտվել է, գյուղատնտեսության նախարարը հայտարարել է, որ Դեփի շները կքնեցվեն, եթե դերասանը նրանց դուրս չբերի 50 ժամվա ընթացքում։ Շուտով շները տեղափոխվել են ԱՄՆ, իսկ Դեփը մնացել է Ավստրալիայում։

Օրեր առաջ ավստրալական սենատի ներկայացուցիչները հաստատել են, որ եթե գործը հասնի դատարան և դերասանին մեղավոր ճանաչեն, ապա նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում կամ տուգանք 265 հազար դոլարի չափով։ 

Ինքը` Դեփը, միջադեպը որևէ կերպ չի մեկնաբանել։ -0-