Աստղային կյանք

Եթովպացի 10–ամյա Զահարան, որին Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին որդեգրել էին 2005 թվականին, իր խորթ ծնողներին ասել է, որ ցանկանում է վերադառնալ հայրենիք։ Աղջիկն այս ցանկությունը հայտնել է այն ժամանակ, երբ հայտնի է դարձել, որ նրա կենսաբանական մայրն իրականում չի մահացել։ Այս մասին հայտնում է Vesti.ru–ն։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Զահարայի մայրը մահացել է ՁԻԱՀ–ից։ Խնամակալության իրավունքի փաստաթղթերը ձևակերպելու գործում դերասանների ներկայացուցիչներին օգնել էր Զահարայի տատիկը։ Սակայն վերջերս պարզվել է, որ Զահարայի մայրն իրականում ողջ է։

Վարկածներից մեկի համաձայն, կինը տնից փախել է այն պատճառով, որ չի կարողացել պահել ընտանիքը։ Ավելի ուշ, երբ պարզվել է, որ հոլիվուդյան աստղերը որդեգրել են Զահարային, եթովպացի կինը որոշել է դուրս գալ ստվերից։ Նա ցանկանում է հետ վերցնել իր դստերը։ 

Փիթին ու Ջոլիին անչափ մտահոգել է այդ լուրը, հատկապես այն ժամանակ, երբ Զահարան խորթ ծնողներին ասել է, թե ուզում է ապրել իսկական մայրիկի հետ։ Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ երբ պարզ կդառնա Զահարայի ճակատագիրը։ 

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն ունեն վեց երեխա` երեք տղա և երեք աղջիկ։ Թեև նրանց կենսաբանական զավակները երեքն են`որդին` Նոքսը, և երկու դուստրերը`Շայլոն ու Վիվիենը, այնուհանդերձ «Բրանջելինայի» բոլոր երեխաները կրում են Ջոլի–Փիթ ազգանունը։ -0-