Աստղային կյանք

Բրեդ Փիթ–Անջելինա Ջոլի հոլիվուդյան զույգը, որին լրագրողներն անվանել են Բրանջելինա, պատրաստվում է ևս մեկ երեխա որդեգրել, հայտնում է Vesti.ru–ն։

Աստղային զույգի գործընկերներից մեկի տվյալներով, ում անունը չի նշվում, դերասանների ընտանիքի նոր անդամը սիրիացի աղջիկ է լինելու։ 

Ինչպես լրագրողներին պատմել է զույգի հետ սերտ գործակցող աղբյուրը, աղջնակի որդեգրումը կիրականցվի մինչև ամառվա վերջ։ Եթե ստացվի, ապա Փիթն ու Ջոլին յոթ երեխա կունենան։ Այս պահին զույգն ունի երեք սեփական և երեք որդեգրած երեխաներ։ 

«Եվս մեկ երեխա որդեգրելու որոշումն Անջելինան կայացրել է առողջական հարցերը լուծելուց հետո։ Նա ցանկանում է այնքան երեխա որդեգրել, որքան կկարողանա պահել»,– հայտնել է գործընկերը։

Ավելի վաղ ասվում էր, որ փետրվարին դերասանական զույգը Մուսա անունով սիրիացի տղայի է որդեգրել, սակայն պաշտոնապես այդ տեղեկությունը չի հաստատվել։ 

2012 թվականից Ջոլին առնվազն վեց անգամ եղել է սիրիացի փախստականների ճամբարներում որպես ՄԱԿ–ի Գերագույն հանձնակատարի հատուկ դեսպանորդ։ -0-