Աստղային կյանք

Ջեյմս Ֆրանկոն կնկարահանվի «11/22/63» կարճ հեռուստանովելում, հայտնում է Cosmo.ru–ն։

Ջեյմս Ֆրանկոյի մասնակցությամբ նոր հեռուստաշոուն հիմնված է Սթիվեն Քինգի վեպի վրա, որի իրավունքները գնել է Ջեյ Ջեյ Աբրամսի «Bad Robot» ընկերությունը։ Ջեյմս Ֆրանկոն հանդես կգա նաև որպես սերիալի պրոդյուսեր։

Ըստ սյուժեի` Ֆրանկոյի հերոսը ուսուցիչ է, նա մեկնում է անցյալ` նախագահ Քեննեդիին փրկելու համար։ Սիրահարվում է գրադարանավարուհի Սեյդիին և անցնում է բազմաթիվ վտանգների միջով։ Հատկապես վտանգավոր է Լի Հարվի Օսվալդի հետ հանդիպումը, քանի որ նա ԱՄՆ նախագահի սպանության միակ պաշտոնական կասկածյալն է։ 

Սթիվեն Քինգը նշում է, որ իր ստեղծած ոչ մի ուրիշ գիրք այդքան չի համապատասխանում սերիալային ձևաչափին, որքան «11/22/63»–ը, և չափազանց ուրախ է, որ նման հաջող թիմ է զբաղվելու վեպի էկրանավորմամբ։ 

Այս տարի վարձույթում կհայտնվի Ջեյմս Ֆրանկոյի մասնակցությամբ մի քանի ֆիլմ`   Գաբրիել Դեմիստերեի «Յոսեմիթի», «Մայքլ» ֆիլմերը, որտեղ դերասանը հանդես է գալիս Էմմա Ռոբերթսի հետ, ինչպես նաև` «Զերովիլը», որի նկարահանման աշխատանքներն իրականացնում է հենց Ֆրանկոն։ -0-