Աստղային կյանք

Երգչուհի և դերասանուհի Ջեննիֆեր Լոպեսը Կալիֆոռնիայում ավտովթարի է ենթարկվել: Ինչպես հաղորդում է Hollywood reporter-ը, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին Մալիբու քաղաքում: Ջեննիֆեր Լոպեսի մեքենային փիքափ է բախվել, այդ ժամանակ Լոպեսի մեքենայում են եղել նաև նրա երկու երեխաները, ինչպես նաև նրա ընկերուհին՝ դերասանուհի Լիա Ռեմինին, գրում է Lenta.ru-ն: 

«Կանգնած էինք լուսացույցի առջև և հանկարծ ինչ-որ հարբած ապուշ հետևից հարվածեց իմ նոր մեքենային: Բարեբախտաբար, մեզ մոտ ամեն ինչ կարգին է», — գրել է Լոպեսը Instagram-ի իր էջում:

TMZ պորտալի տվյալներով՝ վթարի մեղավորը փախել է դեպքի վայրից: Ավելի ուշ իրավապահ մարմինների աշխատակիցներին հաջողվել է նրան գտնել, տղամարդը ձերբակալվել է: 

Ջեննիֆեր Լոպեսը ամենահաջող դերասանուհիններից և երգչուհիներից մեկն է, ով նաև զբաղվում է բիզնեսով: 2013 թ.-ին նա ներառվել է ամենաբարձր վարձատրվող երգչուհիների հնգյակում: Իր 45 մլն դոլարը երգչուհին վաստակել է «American Idol» և «Q’Viva» երաժշտական հեռուստամրցույթներին որպես ժյուրիի անդամ մասնակցելու շնորհիվ, ինչպես նաև կազմակերպված հյուրախաղերի արդյունքում: -0-