Աստղային կյանք

Երկու շաբաթից Ջեսիկա Բիլն ու Ջասթին Թիմբերլեյքը կնշեն ամուսնության երկու տարին: Այս ողջ ընթացքում զույգի երկրպագուները սպասում են, թե երբ է աստղային զույգը փոքրիկ ունենալու: Եվ ահա, թվում է` երկրպագուներն առիթ ունեն ուրախանալու. դերասանուհին հղի է:

Ջեսսիկա Բիլն արդեն շատ վաղուց հասարակության առջև չի ներկայացել ամուսնու հետ, ինչի հետ կապված` խոսակցություններ էին պտտվում, թե ամուսինների հարաբերություններում խնդիրներ կան: Սակայն, ինչպես պարզվել է, պատճառն այլ  է` դերասանուհու կազմվածքից պարզ է դառնում նրա հետաքրքիր վիճակի մասին, իսկ զույգը ցանկանում է այդ փաստը գաղտնի պահել, գրում է Starhit.ru-ն:

Սեպտեմբերի կեսին դերասան Սթիվեն Քոլլինզի Twitter-ում լուսանկար էր տեղադրված, որտեղ Ջեսիկա Բիլը ընկերների շրջապատում է: Այդ լուսանկարում երևում էր դերասանուհու բավականին մեծ փորը: Իսկ մի քանի օր առաջ պապարացիները լուսանկարել էին նրան Սիդնեում զբոսնելիս, նա եկել է Ավստրալիա Ջասթին Թիմբերլեյքից հետո, ով հյուրախաղերով այնտեղ է գտնվում: Աստղը հագել էր  լեգգինսներ, սպիտակ գրկող երկարաթև վերնաշապիկ և մոխրագույն գոտիով բլուզ: Այս հագուստն ընդգծում էր Ջեսսիկայի հետաքրքիր վիճակը:

Միաժամանակ զույգը դեռ որևէ պաշտոնական մեկնաբանություն չի արել: Ամենայն հավանականությամբ` նրանք Ռայան Գոսլինգի և Եվա Մենդեսի պես կթաքցնեն նաև երեխայի ծնվելու փաստը:-0-