Աստղային կյանք

Դեռ ամռան կեսին սկսեցին խոսակցություններ շրջանառվել այն մասին, որ Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսը, ովքեր տարվա մեջ մի քանի անգամ բաժանվում և միանում են, կրկին միասին են: Սկզբում նրանց նկատել էին ռոմանտիկ ժամադրության ժամանակ կինոյում, այնուհետև ցանցում հայտնվել էր աստղերի լուսանկարը` Լոս Անջելեսի կենդանաբանական այգում զբոսնելիս:

Սակայն այս ամենը, ինչպես ասում են, դեռ սկիզբն է: Զույգը մտադիր է ամուսնանալ:  Նրանց ծրագրերի մասին մամուլին պատմել է զույգի ընկերներից մեկը: «Նրանք գաղտնի ծես են կազմակերպել Լոս Անջելեսում, որի ժամանակ Cartier-ի նշանադրության մատանիներ են փոխանակել»:

Ըստ աղբյուրների՝ այս նշանադրությունը պարզապես գեղեցիկ ժեստ կամ PR քայլ չէ: Ջասթինն իսկապես ցանկանում է Սելենային տանել հայրենի Կանադա և ամուսնանալ նրա հետ, հաղորդում է Hellomagazine.com-ը: 

Հիշեցնենք, որ 20-ամյա Բիբերի և 22-ամյա Գոմեսի հարաբերությունները սկսվել են 2010 թ.-ին: Նրանց ծանոթացրել էին գործակալները, այդ պատճառով սկզբում քչերն էին հավատում, որ նրանց միությունն անկեղծ է: 2011 թ.-ին զույգը պաշտոնապես հայտարարեց իրենց սիրավեպի մասին, այդ ժամանակ Սելենան որոշեց ծանոթացնել Ջասթինին իր ընտանիքի հետ: Սակայն 2012 թ.-ի աշնանը զույգը բաժանվեց, ըստ խոսակցությունների՝ դա տեղի ունեցավ Բիբերի դավաճանության պատճառով: 2014 թ.-ի ձմռանից աստղային զույգը կրկին սկսեց ակտիվորեն շփվել, իսկ ցանցում հայտնվեց նրանց կրքոտ պարի տեսագրությունը: Իսկ արդեն ամռանը բոլորը հասկացան, որ նրանք կրկին միասին են: -0-