Աստղային կյանք

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը մերկ լուսանկարվել է Խաղաղ օվկիանոսի Բորա Բորա կղզում հանգստանալիս: Արտիստի լուսանկարը, որը հրապարակվել է նրա Instagram-ի էջում, ութ ժամվա ընթացքում հավաքել է գրեթե կես միլիոն հավանում և 400 հազար մեկնաբանություն:

Լուսանկարում Բիբերը մերկ կանգնած է՝ մեջքով դեպի լուսանկարիչը, և ձեռքով ցույց է տալիս հեռվում նշմարվող կզին: Լուսանկարը մեկնաբանված է այսպես՝ «Նայե՛ք»:

Ջասթին Բիբերը ժամանել է Ֆրանսիական Պոլինեզիայի կղզի ընկերների հետ օրեր առաջ: Հուլիսի 6-ին երգիչն իր Instagram-ի էջում պատմել է, որ իր ընկերը՝ լուսանկարիչ Ջո Թերմինին, վնասվել է շնաձկան հետ հանդիպելուց հետո:

Մայիսի 9-ին հաղորդվում էր, որ Բիբերը պատրաստվում է պրոֆեսիոնալ ըմբիշ դառնալ: Արտիստը բանակցություններ է վարում ամերիկյան World Wrestling Entertainment (WWE) ընկերության հետ, որը համարվում է պրոֆեսիոնալ ընբշամարտի շոուի ամենամեծ կազմակերպողը: -0-