Աստղային կյանք

Օրերս հայտնի երգիչ, դեռահասների կուռք Ջասթին Բիբերը ձերբակալվել է Կանադայի Օնտարիո գավառում` մեքենան «վտանգավոր» վարելու և ՃՏՊ-ի մասնակցի վրա հարձակվելու համար, հաղորդում է Woman.ru-ն:

Միջադեպի ժամանակ Բիբերի հետ է եղել նրա «նոր-հին» զուգընկերուհի Սելենա Գոմեսը:
 
Օրերս Ջասթին Բիբերը Կանադայում հայրենի Սթրեթֆորդ քաղաքում կվադրոցիկլ է վարել, նրա առջև ուրախ նստած է եղել Սելենա Գոմեսը (որը վերադարձել է պատուհաս ընկերոջ մոտ), ու երևի նստելով վարորդի նստատեղին՝ Բիբերը փոքր-ինչ կորցրել է զգոնությունը: Ջասթինն ու Սելենան ենթարկվել են ՃՏՊ-ի՝ բախվելով փոքր մարդատար ավտոմեքենայի: Սակայն խուլիգան Բիբերը մեղավոր է համարել ոչ թե իրեն, այլ ավտոմեքենայի վարորդին, որի հետ ոչ միայն լեզվակռիվ է սարքել, այլև իսկական ծեծկռտուք է սկսել: 

Միջադեպը տխուր է ավարտվել՝ Ջասթինին տեղափոխել են Սթրեթֆորդի ոստիկանական բաժանմունք, իսկ անհանգստացած Սելենան զանգահարել է զույգի մենեջերներին: Մի քանի ժամից Ջասթինին ազատ են արձակել՝  երգչից խոստում վերցնելով սեպտեմբերի 29-ին դատարան ներկայանալու մասին:

Թվում է, թե այս միջադեպն այնքան էլ լուրջ չէ, սակայն հիմա Բիբերը փորձաշրջանի մեջ է գտնվում հունվարյան սկանդալից հետո, երբ նա ընկերների հետ միասին ձվեր է նետել Լոս-Անջելեսի իր հարևանի տան ուղղությամբ և ձերբակալվել էր ոչ միայն վատ արարքի, այլ նաև սպորտային ավտոմեքենաներով գիշերային անօրինական մրցավազքեր կազմակերպելու և թեթև թմրամիջոցներ պահելու համար: Բիբերին իրական բանտային ազատազրկում էր սպառնում և ԱՄՆ-ից արտաքսում, սակայն արդյունքում «Boyfriend» հիթի կատարողին բաց են թողել 2,5 հազար դոլար գրավի դիմաց: ՃՏՊ-ի և ծեծկռտուքի հետ կապված վերջին միջադեպը կարող է «թանկ նստել» երգչի համար. եթե Կանադայի և ԱՄՆ-ի իրավապահ մարմիններն այն փորձաշրջանի խախտում համարեն, Ջասթինը կհայտնվի ճաղերի հետևում: -0-