Աստղային կյանք

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերին երկու միլիոն դոլար են առաջարկել գեյ–պոռնոյում նկարահանվելու համար, հաղորդում է Cosmo.ru–ն։

Ջասթին Բիբերին «անպարկեշտ առաջարկություն» է արել Ջոնի Ռեփիդը։ Men.com պոռնոկայքի` YouTube–ի պաշտոնական կայքում հրապարակած տեսահոլովակում նա երգչին առաջարկել է նկարահանվել անկեղծ գեյ–ֆիլմում։ Ժապավենում դերի համար Ջասթինին խոստացել են երկու միլիոն դոլար։ 

«Ես ձեզ առաջարկում եմ ինձ հետ տեսարանում նկարահանվել երկու միլիոն դոլարով։ Դա դժվար չի լինի, չէ՞ որ ես անելու եմ աշխատանքի մեծ մասը»,– ասել է Ռեփիդը։ 

Արդյո՞ք, դա կատակ էր, թե՞ դերասանը որոշել է, որ Ջասթինի ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին լուրերը հիմքերից զուրկ չեն, ինչպես և հայտնի չէ երգչի արձագանքը։ Մինչ Բիբերի երկրպագուները լարված սպասում են, թե ինչով կավարտվի այդ պատմությունը, Ռեփիդի առաջարկով հոլովակը դիտումներ է հավաքում YouTube–ում։ Մի խոսքով, կհամաձայնի երգիչը, թե ոչ, բայց պոռնոդերասանը հաջող գովազդ արեց իր համար։ Իսկ Բիբերն առաջին անգամ չէ, որ հայտնվում է սկանդալներում։ -0-