Աստղային կյանք

Իվան Ուրգանտի ընտանիքում երեխայի են սպասում. հաղորդավարի կինը` Նատալյա Կիկնաձեն, հղի է։ Հունիսի 30-ին զույգին նկատել են Մոսկվայի գրախանութներից մեկում, որտեղ նրանք երեխաների համար գիրք էին ընտրում։ Ականատեսների խոսքերով` Նատալյայի` զգալիորեն մեծացած և կլորացած փորիկը, որը սովորաբար լինում է կանանց մոտ հղիության հինգերորդ–վեցերորդ ամիսներին, կասկածի տեղիք չի թողնում, որ շուտով նրանք երեխա են ունենալու, հայտնում է ru.hellomagazine.com–ը։

Վերջերս Ուրգանտների ընտանիքն ուրախացրել է հարազատներին և երկրպագուներին ևս մեկ նորությունով` այս տարվա մայիսին Իվանը և Նատալյան ամուսնացել են Սանկտ Պետերբուրգի Նիկոլյան տաճարում։

Իվան Ուրգանտը և Նատալյա Կիկնաձեն միասին են 2007 թվականից, սակայն ծանոթ են միմյանց հետ դեռևս դպրոցից։ Զույգն ունի նաև մեկ դուստր, որի անունն է Նինա։ Նա 7 տարեկան է։ Ինչպես նաև նրանք դաստիարակում են Նատալյայի աղջկան ` գործարար Վախթանգ Կուտալիայի հետ առաջին ամուսնությունից` 15-ամյա Էրիկային։ -0-