Աստղային կյանք

Իվան Ուրգանտը և Նատալյա Կիկնաձեն միասին են արդեն ութ տարի` 2007 թվականից։ Եվ ահա այժմ ամուսինները ոչ միայն որոշել են պաշտոնապես ամուսնանալ, այլ նաև ամրապնդել իրենց հարաբերություններն Աստծո առաջ` զույգը պսակադրվել է։ Գեղեցիկ արարողությունն անցկացվել է Սանկտ Պետերբուրգի Նիկոլի տաճարում։ Պսակադրությանը ներկա են եղել զույգի միայն մտերիմները։ Այն մասին, որ Իվանը և Նատալյան մայիսին այր ու կին են դարձել Աստծո առաջ, լրագրողներին պատմել է Իվանի տատիկը` հայտնի դերասանուհի Նինա Ուրգանտը, հաղորդում է Կոմսոմոլսկայա Պրավդան։ 

«Շատ գեղեցիկ արարողություն էր։ Ես այժմ ինձ լավ չեմ զգում և գրեթե դուրս չեմ գալիս տնից, բայց այդ իրադարձությունը չէի կարող բաց թողնել։ Տաճարում հավաքվել են միայն ամենամտերիմները` նորապսակները չէին ցանկանում, որ այդ մասին իմանան օտար մարդիկ»,– հայտնել է Նինա Նիկոլաևնան «Էքսպրես թերթին»։

Նինա Նիկոլաևնայի խոսքով՝ այդ քայլին Իվանին մղել է իր մոր մահը` փետրվարին 64-ամյա Վալերիա Իվանովնան մահացել է վիրուսային վարակից ունեցած բարդացումներից։ Հեռուստահաղորդավարը շատ ծանր է տարել այդ ողբերգությունը։ Նատալյան նրա կողքին է եղել այդ ժամանակահատվածում։ Եվ Իվանը վերանայել է իր հայացքները կյանքի և ընտանիքի նկատմամբ։ 

«Նատաշենկան նրա համար իսկական մխիթարություն է դարձել»,– պատմել է Նինա Ուրգանտը։ – Մայիսին հոգևորականի պնդմամբ նրանք որոշել են ոչ միայն ամուսնանալ, այլ նաև պսակադրվել»։ 

Պսակադրությունից հետո Իվան Ուրգանտն առաջին անգամ Նատալիայի հետ ամուսնության ութ տարիներին հանրության առջև հայտնվել է ամուսնական մատանիով։ «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի ամենաուշադիր հեռուստադիտողները նկատել են, որ այժմ հեռուստահաղորդավարի մատնամատին փայլում է ամուսնության մատանին։ 

Նատալիա Կիկնաձեն Իվան Ուգանտի դպրոցական սերն է։ Մի օր Մոսկվայից գալով հայրենի Սանկտ Պետերբուրգ և պատահաբար հանդիպելավ համադասարանցուն` հաղորդավարը հասկացավ, որ դա իր ճակատագիրն է։ -0-