Աստղային կյանք

Սեպտեմբերի 4-ին Սկարլեթ Յոհանսոնն աղջիկ է ունեցել Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում, հաղորդում է Woman.ru-ն:

Դերասանուհու փեսացուն՝ ֆրանսիացի Ռոմեն Դորիակը, ներկա է եղել աղջկա լույս աշխարհ գալու ժամանակ:

Երջանիկ ծնողները որոշել են դստերը կոչել Ռոուզ:

«Սկարլեթն ու փոքրիկն իրենց լավ են զգում և պատրաստվում են դուրս գրվել հիվանդանոցից», — նշել է դերասանուհու ներկայացուցիչը մամուլի համար նախատեսված պաշտոնական հայտարարության մեջ: «Սակայն միսս Յոհանսոնը և միստեր Դորիակը խնդրում են երկրպագուներին հարգել իրենց անձնական կյանքն ու չեն ցանկանում, որպեսզի իրենց դուստրը մեծանա ֆոտոխցիկների լույսի ներքո»:

Հիշեցնենք, որ հղիության ժամանակ Սկարլեթ Յոհանսոնը կրում էր հարմարավետ սպորտային հագուստ, ձգտում էր ճիշտ սնվել և զբաղվում էր յոգայով: Ասում են, որ դերասանուհին և նրա զուգընկերը, ով Սկարլեթին ամուսնության առաջարկ է արել դեռևս 2013 թ.-ի օգոստոսին, «խաղաղ և հանգիստ» կամուսնանան հաջորդ տարվա սկզբին: -0-