Աստղային կյանք

Ամալֆի լողափը ողողված է իտալական կրքերով, և հենց այստեղ են իրենց արձակուրդն անցկացնում 29–ամյա թոփ–մոդել Իրինա Շեյքն ու 40–ամյա դերասան Բրեդլի Քուփերը։ Այս մասին գրում է Tatler.ru–ն։

Աստղերն անընդհատ գրկախառնվում են և համբուրվում։ Նրանց համար ամառն իսկապես թեժ է, իսկ շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե Իրինան և Բրեդլին նախատեսում են աշնանը ամուսնանալ, այդքան էլ հեռու չեն իրականությունից։ Դատելով լուսանկարներից` նրանք իսկապես լավ են զգում միասին։ -0-