Աստղային կյանք

Բրեդլի Քուփերը և Իրինա Շեյքը շարունակում են թեժացնել հետաքրքրությունն  իրենց անսպասելի տանդեմի նկատմամբ. հայտնի դեմքերը կրկին նույն վայրում նույն ժամին հայտնվել են Bloomberg & Vanity Fair կոկտեյլային երեկոյին, որն անցկացվել է Վաշինգտոնում ֆրանսիացի դեսպանի նստավայրում, հայտնում է Cosmo.ru–ն։

Այն մասին, որ թոփ–մոդելի և դերասանի միջև հարաբերություններ են ձևավորվել, լուրերը սկսեցին պտտվել երկու շաբաթ առաջ։ Հինգ օր առաջ, օրինակ, երկուսին էլ նկատել էին բրոդվեյյան թատրոններից մեկում Finding Neverland մյուզիքլը դիտելիս, իսկ այժմ` մի քանի օր անց, նրանք միևնույն երեկոյին էին մասնակցում ֆրանսիական դեսպանատանը։ Միաժամանակ որևէ պաշտոնական մեկնաբանություն զույգի ներկայացուցիչներից չի եղել։ 

Հիշեցնենք, որ և՛ Իրինան, և՛ Բրեդլին այս պահին պաշտոնապես ազատ են` Շեյքը վերջերս բաժանվել է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուից, իսկ Քուփերը` մոդել Սյուքի Ուոթերհաուսից։ -0-