Աստղային կյանք

Հայտնի մոդել Իրինա Շեյքը կմասնակցի ռուսական Love Republic ապրանքանիշի 2015−16 աշուն–ձմեռ հավաքածուի արշավին, գրում է Сosmo.ru–ն։

Ապրանքանիշի ներկայացուցիչներն այս մասին հայտնել են Instagram–ում և «հետնաբեմի» նկարներ հրապարակել։

Փոքր–ինչ ջանք գործադրելու դեպքում, գեղեցիկ աղջկանից բացի, կարելի է տեսնել նաև նոր հավաքածուի որոշ նմուշները` ասեղնագործած բեժ բոդին, լայն տաբատն ու սեքսուալ ժանյակավոր զգեստը։

Փետրվարին Իրինա Շեյքը Love Republic–ի` 2015 թվականի դեսպան է ճանաչվել։ -0-