Աստղային կյանք

Իրինա Շեյքի և Քրիշտիանու Ռոնալդուի բաժանման մասին աղմկահարույց նորությունն իրարանցում է առաջացրել Ռոնալդուի բազմաթիվ երկրպագուների շրջանում։ Որոշ երկրպագուներ սկսել են Instagram–ում Շեյքի հասցեին ցասկոտ մեկնաբանություններ գրել (ամենամեղմ արտահայտություններից մեկը սա է. «Դու ոչինչ ես առանց նրա»), մյուսները ենթադրություններ են անում բաժանման պատճառների մասին։ Չգիտես ինչու, ամենատարածված վարկածը դարձավ այն, որ Իրինան վիճել է պորտուգալացի կիսապաշտպանի մոր հետ, գրում է Tatler.ru–ն։

Դրությունը փրկելու և մոդելին հարձակումներից փրկելու փորձեր է արել նրա պաշտոնական ներկայացուցիչը։ «Իրինան և Քրիշտիանուն իսկապես այլևս միասին չեն։ Սակայն Քրիշտիանուի ընտանիքի հետ Իրինայի հարաբերությունների մասին բոլոր խոսակցությունները կեղծ են։ Շեյքը շատ ջերմ հարաբերություններ է ունեցել Ռոնալդուի հարազատների հետ նրանց սիրավեպի հինգ տարիների ընթացքում։ Ավելացնելու ոչինչ չունենք», – այսօր հայտարարել է Շեյքի ներկայացուցիչը։ -0-