Աստղային կյանք

Իրինա Շեյքի և Բրեդլի Քուփերի մտերիմ ընկերոջ անկեղծության պատճառով արտասահմանյան լրատվամիջոցները սրել են իրենց ականջները։ Քաջատեղյակ աղբյուրը հայտարարել է, որ մոդելն ու դերասանը որոշել են ծնող դառնալ, գրում է Dni.ru–ն։ Հիշեցնենք, որ զույգը սկսել էր հանդիպել 2015թ.–ի ապրիլին։

Հատկանշական է, որ սիրահարները գարնանից ի վեր դեռ ոչ մի անգամ միասին չեն քայլել կարմիր գորգի վրայով և չեն խոստովանել, որ սիրային հարաբերություն ունեն։ Նրանց սիրավեպը նույնիսկ  կարելի էր լրատվամիջոցների հերթական «դեղին լուրը» համարել, եթե չլինեին զույգին կրնկակոխ հետապնդող պապարացիների լուսանկարները, որոնցում Քուփերն ու Շեյքը ինքնամոռաց համբուրվում են։

Զույգի ընկերը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, հաստատել է լրագրողներին, որ 29–ամյա Իրինայի և 40–ամյա Բրեդլիի մոտ ամեն ինչ այնքան լուրջ է, որ գործը կարող է հասնել հարսանիքի ու երեխաների։

Քուփերն այժմ Լոնդոնում նկարահանվում է  «Փիղ մարդը» նոր ֆիլմում, իսկ Շեյքը նրա կողքին է։

«Նրանք անչափ երջանիկ են, նրանց հարաբերությունները շատ արագ են զարգանում։ Ճիշտ է` նրանք ստիպված են շատ աշխատել, բայց նաև օգտագործում են յուրաքանչյուր րոպեն, որպեսզի միասին լինեն։ Երկուսն էլ ցանկանում են երեխա ունենալ։ Իրինայի և Բրեդլիի միջև խելագար քիմիա է զարգանում։ Նրանք լավ են զգում իրար հետ և չափազանց շատ  ընդհանուր հետաքրքրություններ ունեն»,– ասել է զրուցակիցը։ -0-