Աստղային կյանք

Քրիշտիանու Ռոնալդուի հետ հարաբերությունները խզելուց կես տարի անց Իրինա Շեյքը խոսել է բաժանման պատճառի մասին։ 

Բազմաթիվ ինտերնետային լրատվամիջոցներ ենթադրում էին, թե բաժանման պատճառն այն էր, որ Իրինա Շեյքը ներկա չէր եղել Ռոնալդուի մոր ծննդյան օրվան նվիրված երեկույթին։ Շրջանառվում էր նաև այն վարկածը, որ սուպերմոդելին առանձնապես չէր գոհացնում Քրիշտիանուին պարուրած փառքը, գրում է Football-tv.ru–ն։ 

Սակայն ինչպես պարզվեց, «աստղային» զույգի բաժանման իրական պատճառ են դարձել Ռոնալդուի տարաբնույթ հաղորդագրությունները, որոնք հասցեագրված են են եղել տարբեր աղջիկների և կանանց։ 

«Հիմա գիտեմ ճշմարտությունը, ասես` ինձ դավաճանած լինեն։ Ես վստահում էի և անչափ նվիրված էի նրան, այն դեպքում, որ մշտապես ասեկոսեներ էին շրջանառվում այն մասին, թե նա հանդիպում կամ շփվում է այլ կանանց հետ։ Սակայն իրականում այդ բոլոր ասեկոսեները հաստատվեցին, և նա իսկապես հիմարացնում էր ինձ», – հայտարարել է Իրինա Շեյքը The Sun հրատարակությանը տված հարցազրույցում։ 

Բրիտանական թերթը նշում է, որ Իրինան կասկածներ է ունեցել իր երկրորդ կեսի 
անհավատարմության հարցում և մի օր որոշել է ստուգել նրան։ Նրանց հարաբերություններին վերջակետ է դրվել Մադրիդում գտնվող տանը, երբ 29–ամյա Շեյքը ստուգել է Ռոնալդուի հեռախոսն ու տասնյակ «սրտառուչ» հաղորդագրություններ գտել։ Իսկ հաղորդագրությունները Քրիշտիանուն ուղարկել է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող կանանց։ 

Սկզբում Ռոնալդուն փորձել է արդարանալ, սակայն հետո հասկացել է, որ անիմաստ է և հեռացել է տնից։ Հենց այդ րոպեին էլ Իրինան որոշել է կապերը խզել հայտնի ֆուտբոլիստի հետ։ -0-