Աստղային կյանք

Երեկ ամերիկացի հայտնի ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթը դարձավ 34 տարեկան։ Ինչպես և սպասվում էր, նրա կինը` Քիմ Քարդաշյանը, անակնկալներ մատուցեց։ Հղի ինտերնետային աստղը նվերի հարցին բավականին ստեղծագործ մոտեցում ցույց տվեց` հոբելյարին մարզական անակնկալ մատուցելով, հայտնում է ru.hellomagazine.com–ը։

Քիմը վարձակալել էր Լոս Անջելեսի ամենահայտնի մարզահրապարակներից մեկը` Սթեյփլս կենտրոնը, և այնտեղ հրավիրել Քանյեի ընկերներին, ովքեր սիրում են բասկետբոլ խաղալ։ Արդյունքում, ամեն ինչից անտեղյակ Քանյեն, ով, ամենայն հավանականությամբ, կնոջ հետ ռոմանտիկ ընթրիքի էր տրամադրված, երեկոն անցկացրեց տղամարդկանց ընկերակցությամբ։ Կինը, բնականաբար, հետևում էր խաղին ֆան–գոտում` դաշտ դուրս գալով միայն լուսանկարվելու համար։

«Ծնունդդ շնորհավոր, իմ լավագույն ընկեր, հիանալի ամուսին և հայր։ Դու ինձ ոգեշնչում ես ամեն օր։ Դու կյանքի ես կոչում քո բոլոր երազանքները, և ես երջանիկ եմ, որ կողքիդ եմ։ Դու ոսկե սիրտ ունես»,– գրել է Քիմը Twitter–ում։ 

Բացի «բասկետբոլային» լուսանկարներից, նա սոցցանցերում հրապարակել է նաև Քանյեի մանուկ ժամանակվա լուսանկարը` մակագրելով իր դուստր Նորթի բառերով. «Երջանիկ տորթիկ քեզ, հայրիկ»։ -0-

 

A video posted by @krisjenner on