Աստղային կյանք

Իսպանացի հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասն իրարանցում է առաջացրել օտարերկրացի լրագրողների շրջանում` անսպասելիորեն հայտարարելով իր ռուս վաղեմի ընկերուհի, թենիսիստուհի Աննա Կուռնիկովայից բաժանվելու մասին: Բանն այն է, որ լրագրողները նույնիսկ չգիտեին հայտնի անձանց հարսանիքի մասին, գրում է Dni.ru-ն:

Օգտվելով առիթից` լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ամուսնացա՞ծ է, արդյոք, իսպանացի երգիչը: Եվ այդ պահին ասես ռումբ պայթեց։ «Այս պահին ես բաժանված եմ: Ես բաժանվել եմ երեք օր առաջ և ձեզ բացառիկ նյութ եմ ուզում տալ: Ես լուրջ եմ ասում: Չէ, իսկապես` լուրջ: Մի ծիծաղեք»,- Իգլեսիասի խոսքն է մեջբերում The Huffington Post-ը:

Հետաքրքիր է, որ ոչ բոլոր լրագրողներն են հավատացել հայտնի երգչի ասածին: Բանն այն է, որ Իգլեսիասը մեկ անգամ չէ, որ կատակում էր բարձրաշխարհիկ լրագրողների հետ` ասելով մի բան, բայց անելով միանգամայն մեկ այլ բան: 
Էնրիկե Իգլեսիասը և Աննա Կուռնիկովան հարաբերությունների մեջ են 2001 թվականից։ Տեղեկատվությունը, որն նրանք ամուսնացել են, պարբերաբար հայտնվում էր ԶԼՄ-ներում, սակայն զույգը այն հերքում էր` ասելով, որ ամուսնանալ նրանք չեն էլ ծրագրել: 

«Ամուսնության իմաստ չեմ տեսնում, որովհետև ամուսնությունը մեզ ավելի երջանիկ չի դարձնի, քան հիմա», – հայտարարել է Էնրիկե Իգլեսիասը: -0-