Աստղային կյանք

Իգգի Ազալեան լքում է ցանկալի չամուսնացած կանանց շարքերը` երգչուհին ամուսնության առաջարկ է ստացել իր ընկերոջից` NBA բասկետբոլիստ Իգգի Ազալեաից։ Մարզիկն իր 30–ամյա հոբելյանը վերածել է տոնի երկուսի համար և ծնկի իջել ընկերուհու առջև երեկոյի ընթացքում, հայտնում է Hellomagazine.com–ը։ 

Այդ ռոմանտիկ քայլի տեսանյութը Twitter–ում հրապարակել է զույգի ընկերուհիներից մեկը։ Տեսահոլովակում երևում է, թե ինչպես է Նիքն Իգգիի առջև բացում մի հսկայական տուփ, որում փայլում է ադամանդակուռ մատանին։ Ի դեպ, մատանու մասին. Jason of Beverly Hills ապրանքանիշի ոսկերչական զարդը գնահատվում է 500 հազար դոլար։ «Կամուսնանա՞ս ինձ հետ»,– ասում է Նիքը։ «Այո»,– պատասխանում է Իգգին։ Մի՞թե սա չէ սերը։ 

Յանգը, ի դեպ, վաղուց էր պատրաստ ամուսնանալ իր սիրելիի հետ։ People ամսագրի հարցին, թե պատրա՞ստ է նա, արդյոք, պաշտոնապես ձևակերպել իրենց հարաբերությունները, Նիքն ասել է. «Իհարկե, և ևս մեկ անգամ` իհարկե։ Բայց չեմ պատմի մանրամասները, հակառակ դեպքում դուք կփչացնեք անակնկալը»։

Եվ ահա այժմ, մեկուկես տարվա հարաբերություններից հետո, Իգգին և Նիքը պատրաստ են հաջորդ փուլին։ -0-