Աստղային կյանք

Արդեն բազմաթիվ հոլիվուդյան աստղեր սոցիալական ցանցերի իրենց էջերում տեղադրել են տեսանյութեր, որտեղ սառցաջրով լի դույլը դատարկում են իրենց գլխին:

Ակցիան կազմակերպել է ALS բարեգործական ընկերությունը: «Ice Bucket Challenge» ակցիայի հիմնական էությունը հետևյալն է. հայտնի մարդիկ ջուրը լցնում են իրենց գլխին, այնուհետ նշում մի քանի այլ հայտնի մարդկանց անուններ, ովքեր ևս պետք է հետևեն նրանց օրինակին կամ գումար նվիրաբերեն ALS կազմակերպության բարեգործական ֆոնդին:

Ինչպես հայտնում է Time–ը, արդեն բազմաթիվ հայտնի մարդիկ մասնակցել են ակցիային և նվիրաբերել դրամական միջոցներ: Ակցիան մեծ տարածում է ստանում և ավելի շատ աստղեր են միանում դրան: Համացանցում արդեն իսկ տարածվել են Մարկ Ցուկենբերգի, Լեդի Գագայի,Գվեն Ստեֆանիի, Ջասթին Թիմբերլեյքի և այլ աստղերի մասնակցությամբ տեսանյութերը: