Աստղային կյանք

Հոլիվուդյան դերասան Ջոննի Դեփն ու դերասանուհի Էմբեր Հերդը պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը։ Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում գտնվող նրանց տանը, գրում է People ամսագիրը` հղում անելով սեփական աղբյուրներին։

Ամուսնական արարողությունը կայացել է երեքշաբթի, սակայն ԶԼՄ–ներն այդ մասին տեղեկացել են մեկ օր անց։ «Միասին նրանք ուղղակի հիասքանչ են», – ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։

Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ հոլիվուդյան աստղերի ամուսնական արարողությունը տեղի կունենա փետրվարի 7–ին Բահամյան կղզիներում, սակայն ինչպես նշում է People–ը, Բահամյան կղզիներում «մեծ հարսանիք» կլինի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

New York Post–ի տվյալով` տոնակատարությունը կտևի երկու օր և կկազմակերպվի դերասանին պատկանող Little Halls Pond Cay կղզում գտնվող նրա տանը։ Ինչպես թերթին տեղեկացրել է աղբյուրը, զույգը որոշել է միջոցառմանը հրավիրել 50 հոգու, այդ թվում` Էմբեր Հերդի ընտանիքին, ինչպես նաև Վանեսսա Պարադիի հետ ամուսնությունից ծնված Դեփի երեխաներին` 15–ամյա Լիլի Ռոուզ Մելոդիին և 12–ամյա Ջեքին։

Ջոննի Դեփն ու Էմբեր Հերդը ծանոթացել են 2011թ.–ին «Ռոմի օրագիր» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Զույգը նշանվել էր 2013թ.–ի դեկտեմբերին։ -0-