Աստղային կյանք

CFDA արարողությանը 34–ամյա Քիմ Քարդաշյանի կերպարը մեծ ուշադրության էր արժանացել, գրում է Woman.ru–ն։ 

Ուշադրության կենտրոնում հայտնվելու պատճառը միայն թափանցիկ զգեստը չէր, այլ նաև այն, որ հղիության մասին հայտարարելուց հետո Քարդաշյանն առաջին անգամ էր հայտնվում հասարակության տեսադաշտում։ Առաջիկա ինն ամսվա ընթացքում մենք մեծ հետաքրքրությամբ հետևելու ենք ամերիկացի աստղի ոճին, իսկ այժմ առաջարկում ենք հիշել, թե ինչպես էր հագնվում Քիմն առաջին հղիության ժամանակ։ 

«Հղի Քիմ Քարդաշյանը թափանցիկ զգեստով է ներկայացել», – համաշխարհային լրատվամիջոցներն այսօրինակ վերնագրերով էին սկսել իրենց հոդվածները։ Եվ այս մեծ ուշադրության պատճառը Proenza Schouler–ի աշուն–ձմեռ հավաքածուի զգեստն էր, որը 34–ամյա Քարդաշյանը հագել էր CFDA Fashion Awards-2015 մրցանակաբաշխության արարողությանը։ 

Այնպես որ առաջիկա ինն ամսում մեզ գրավիչ մարաթոն է սպասվում, որը կարելի է վերնագրել այսպես` «Հղի Քիմ Քարդաշյանի ոճը»։ 

Երկու տարի առաջ հեռուստաաստղն արդեն զարմացրել էր հասարակությանը։ Քիմը ոչ մի կերպ չէր հրաժարվում դիզայներական զգեստներից, և թափանցիկ բլուզները, կարճ կիսաշրջազգեստներն ու լայն բացվածքներն ինն ամիս շարունակ «չէին բաժանվում» Քարդաշյանից։ 

Հղիության առաջին ամիսներին Քիմին չէր մտահոգում այն փաստը, որ իր ներսում փոքրիկ է ապրում, և մեծ ուրախությամբ էր կրում բավականին նեղ կիսաշրջազգեստներն ու բլուզները, զգեստներն ու ջինսե տաբատները։ 

Քաշը չէր խանգարում հեռուստաաստղին, որ նա բարձրակրունկ կոշիկներ հագներ։ Շատերն են հիշում այն լուսանկարները, որտեղ Քիմի այտուցված ոտքերը պարզապես սեղմվել էին Givenchy–ի նեղ ամառային կոշիկների մեջ։ Քարդաշյանը միայն ծննդաբերությունից մի քանի օր առաջ սկսեց սովորական սանդալներ հագնել։ -0-