Աստղային կյանք

«Դոմ 2» ռեալիթի–շոուի նախկին մասնակից, հեռուստաաստղ Վիկտորյա Բոնիան հինգ տարվա քաղաքացիական ամուսնությունից հետո ամուսնանում է Մոնակոյի միլիարդատիրոջ ժառանգի` Ալեքսանդր Սմուրֆիտի հետ, գրում է Cosmo.ru–ն։

Զույգը վաղուց էր որոշել հարսանիք կազմակերպել։ Պսակադրության արարողությունը կանցկացվի Եվրոպայում։ Արարողությանը ներկա կլինեն միայն զույգի մտերիմներն ու ընկերները։ Հարսանիքից հետո ամուսինները նախատեսում են երկրորդ երեխան ունենալ։ 

Հիշեցնենք, որ երեք տարի առաջ Բոնիան լույս աշխարհ բերեց առաջնեկին` Անջելինային։ Հաղորդավարուհին խոստովանել է, որ Սմուրֆիտը համաձայնել է ունենալ երկրորդ երեխային միայն այն դեպքում, եթե Վիկտորյան վերջնականապես տեղափոխվի Մոնակո և սկսի աշխատել Եվրոպայում։ Իսկ Բոնիան ցանկանում է ևս երկու երեխա ունենալ։ -0-