Աստղային կյանք

Հելենա Բոնեմ Քարթերի և Թիմ Բերթոնի միությունը, որն այնքան կայուն և ամուր էր թվում, զույգի սիրահարների համար անակնկալ փլուզվեց։ Դա տեղի ունեցավ անգամ չնայած այն բանին, որ աստղերը պահպանում էին հարաբերությունները և ապրում էին առանձին, թեև հարևանությամբ, սակայն տարբեր տներում։ Զույգը չի հայտնում նման քայլի պատճառները և խնդրում է հարգել մասնավոր կյանքի իրենց իրավունքը, հաղորդում է Cosmo.ru-ն։

Ինչպես պարզվեց, նրանք բաժանվել էին դեռ այս տարեսկզբին, սակայն շարունակում էին միասին երևալ։ Անգամ Ջոնի Դեփից` Քարթերի և Բերթոնի որդու քավորից և ռեժիսորի մտերիմ ընկերոջից, Ամանորի հավաքույթի մասնակցության հրավերը ստացել են երկուսն էլ։ Հաղորդվում է, որ աստղերը պայմանավորվել են ընկերներ մնալ և շարունակում են միասին դաստիարակել իրենց երեխաներին` 11-ամյա Բիլլին և յոթամյա Նելլին։

Թիմ Բերթոնը 56 տարեկան է, Հելենա Բոնեմ Քարթերը` 48։ Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել «Կապիկների մոլորակը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, իսկ հետո Հելենան նկարահանվեց ռեժիսորի այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են` «Սուինի Թոդը», «Չառլին և շոկոլադի ֆաբրիկան», «Ալիսան հրաշքների աշխարհում», «Մռայլ ստվերները»։ -0-