Աստղային կյանք

Անտոնիո Բանդերասը, ով երեք ամիս առաջ ազատություն է ստացել, հանդիպում է Հոլանդիայից ներդրումային խորհրդատու Նիկոլ Քեմփելի հետ: Այդ մասին գրում է Starhit.ru-ն:

Կարծես թե Ջորջ Քլունին, ով պատրաստվում է ամուսնանալ փաստաբան Ամալ Ալամուդինի հետ, Հոլիվուդում նոր թրենդի հեղինակ է` այժմ նորաձև է հանդիպել ոչ թե թեթևամիտ մոդելների, այլ լուրջ աղջիկների հետ: Նրա օրինակին է հետևել 54-ամյա Անտոնիո Բանդերասը, ում ընկերուհին 34-ամյա հոլանդուհի Նիկոլ Քեմփելն է:

Անտոնիո Բանդերասը և Նիկոլ Քեմփելը միասին արդեն մի քանի բարձրաշխարհիկ միջոցառումներ են այցելել: Մայիսին նրանք եղել են Կաննում փակ երեկոյի, իսկ օգոստոսին` Սեն Տրոպեի L’Opera ակումբում դերասանի ծննդյան տոնակատարությանը: Այդ ժամանակ էլ նրան լուսանկարիչները նկարահանել են անծանոթուհու հետ: Կրքոտ պարերից հետո նրանք հասել են նավահանգիստ, որտեղ նրանց նավակ էր սպասում, որպեսզի տեղափոխեր ֆրանսիական հյուրանոց:

Իսպանական Hola! ամսագիրը հայտնում է, որ Բանդերասի ու Քեմփելի հարաբերությունները սկսվել են արդեն ամուսնալուծությունից հետո, և աղջիկը չի եղել Անտոնիոյի և Մելանի Գրիֆիթի բաժանման պատճառը:

Ի դեպ, Մելանի Գրիֆիթը նույնպես զուր ժամանակ չի կորցնում: 57-ամյա դերասանուհին ապագայի մեծ ծրագրեր ունի: «Հունվարին պատրաստվում եմ բեմադրել «Պիպին» մյուզիքլը Բրոդվեյում: Հարցը կարիերան չէ: Պարզապես ուզում եմ գտնել լավ նախագիծ և ժամանակ տրամադրել դրան: Իմ երեխաները գրեթե  մեծացել են: Ես ամուսնալուծվում եմ: Պարզապես երջանիկ և ուրախ եմ: Կյանքը հիասքանչ է»,- ասել է Գրիֆիթը հարցազրույցում: Բացի այդ, նա նոր տուն է փնտրում Հոլիվուդյան բլուրներում` 5.6 միլիոն դոլար արժողության հինգսենյականոց կալվածք: -0-