Աստղային կյանք

Քիմ Քարդաշյանը ապրիլի 24–ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Twitter–ի իր էջում գրել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ողջ աշխարհը ճանաչի այդ փաստը։ 

«Այսօր նշվում է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը։ Հպարտ եմ, որ կարող եմ ասել, որ եղել եմ Հայաստանում, տեսել հուշակոթողներն ու մարդկանց, որոնք ողջ են մնացել։ Հպարտ եմ նրանով, թե որքան ուժեղ են հայերը։ Տխուր եմ, որ 100 տարի անց բոլորը չէ, որ ճանաչել են այն փաստը, որ սպանվել է 1,5 մլն մարդ», – գրել է Քարդաշյանը։ 

Նա նշել է, որ հպարտ է տեղի ունեցող փոփոխություններով և նրանով, որ արդեն շատերն են ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը։

«Մենք չենք հանձնվի, շուտով դա կճանաչեն բոլորը», – գրել է Քարդաշյանը։ 

Քարդաշյանի ուղերձն ավարտվում է #NeverForget #ProudArmenian հեշթեգերով։ -0-